Չինաստանը հիշեցրել է ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

խ

Պեկինը երբեք չի հրաժարվել օգնել՝ լուծելու ուկրաինական ճգնաժամը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։

«Ուկրաինական ճգնաժամի հետ կապված՝ Չինաստանը երբեք չի հրաժարվել խաղաղության հաստատումից և չի թուլացրել բանակցությունները խթանելու իր ջանքերը», - ասել է Վան Ին՝ հավելելով, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը այդ խնդրի կապակցությամբ մտքերի փոխանակում է ունեցել համաշխարհային առաջնորդների, այդ թվում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ։ 

Դիվանագետն ընդգծել է, որ Չինաստանը հրապարակել է իր դիրքորոշումը հարցի վերաբերյալ և ուղարկել հատուկ ներկայացուցչին՝ որպես միջնորդ հակամարտող կողմերի միջև։

«Այս ամենի հետևում կա միայն մեկ նպատակ, որին հետամուտ է Չինաստանը՝ կոնսենսուսի հասնել հակամարտությունը դադարեցնելու համար և ճանապարհ հարթել խաղաղ բանակցությունների համար»,- հավելել է Չինաստանի արտգործնախարարը։

Վան Ին ընդգծել է, որ Չինաստանը չի սանձազերծել ուկրաինական ճգնաժամը և դրա մասնակիցը չէ, սակայն ձեռքերը ծալած չի նստել՝ հեռվից հետևելով իրադարձություններին։

--00—ԼՀ