ԱՄՆ նախագահի խորհրդականը հայտարարություն է արել ուկրաինական հակամարտության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Capture8

Ուկրաինական հակամարտությունը չի կարող ավարտվել մարտի դաշտում, Fox News-ին ասել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։

«Նախագահ Թրամփը հստակ հասկացրեց, որ այն պետք է ավարտվի: Կան մի քանի հիմնական պայմաններ, որոնք կորոշեն բանակցությունների ընթացքը: Առաջինը, դա պետք է լինի հակամարտության մշտական ​​ավարտը, այլ ոչ թե ժամանակավոր, երկրորդ՝ այն չի կարող ավարտվել մարտի դաշտում», - ասել է Ուոլցը:

Նա հավելել է, որ երրորդ և չորրորդ գործոնները վերաբերում են Կիևին տրամադրվող ամերիկյան օգնության կառուցվածքի փոփոխություններին և տնտեսական ինտեգրմանը։

Պաշտոնյան նաև ընդգծել է, որ անվտանգության երկարաժամկետ երաշխիքների հարցերը պետք է լինեն Եվրոպայի պատասխանատվության ներքո։

--00—ՅՄ