ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Ես շատ արդյունավետ եմ գնահատում աշխատանքի այդ ձևը, սահմանազատման հարցը ցանկացած պարագայում զգայուն հարց է, և որպեսզի հարթակը հնարավորություն ունենա օբյեկտիվ ու կոնստրուկտիվ աշխատանքի, պայմանավորել ենք՝ հանդիպումների արդյունքում մեր հրապարակումները սահմանափակվում են այնքանով, որքանով համաձայնեցրել ենք համատեղ մամուլի հայտարարությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ խոսելով Բաքվի հետ սահմանազատման աշխատանքների մասին։
Գրիգորյանը «դիլետանտական» ու «նայիվ» է որակել մոտեցումը, թե Ադրբեջանի ու Հայաստանի հանձնաժողովները հանդիպում են ինչ-որ բան հանձնելու համար. «Որոշումների կայացման շատ որոշակի սահմանադրական ու օրենսդրական կարգեր ունենք, որոնցից չենք կարող շեղվել, և ասել, որ թաքուն է պահվում, անիմաստ խոսակցություն է»,-ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ