ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին:
- Իլհամ Ալիևն ասել է, որ սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու հունվարին:
-Այո, հունվարին հանդիպում նախատեսվում է: Համոզված եմ, որ 2024 թվականին տեղի ունեցած սահմանազատման դրական փորձը պետք է հանգիստ, աշխատանքային պայմաններում զարգացնել: Մենք տրամադրված ենք այսպիսի աշխատանքի:
--00—ՅՄ