ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News
Դիվերսիոն նպատակով սահմանն անցած ադրբեջանցի զինծառայողի հարցով հետաքննությունը չի ավարտվել, բայց ԱԱԾ-ն շեշտում է, որ նրա մոտ մեկ պահեստատուփ է եղել։ Հնարավոր է՝ այդ զինծառայողը մինչև հայտնաբերվելն ինչ-որ տեղ զենքերը պահել է կամ դիվերսիոն խումբ է եղել, մի քանիսը այդ զենք-զինամթերքը հետ են տարել իրենց հետ։ Երբ շեշտում են, որ մեկ պահեստատուփ են առգրավել, դրանից հետո քննչական կոմիտեն ասում է՝ դիվերսիոն փորձ է եղել, մեր շահերից չի բխում, հնարավորինս փաստարկված պետք է ցույց տանք նրանց քայլերը։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը։
Փորձագետի խոսքով, պետք է այս և նախորդ դիվերսիոն փորձերից հետևություններ անենք և ուժեղ պաշտպանություն իրականացվի, քանի որ պատերազմից հետո մեր խոցելիությունը մեծացել է։
Անդրադառնալով ԵԽ-ի կողմից ընդունված երկու հայանպաստ բանաձևերին՝ Մանգասարյանը նկատեց, որ նման բանաձևեր շատ են ընդունվել, բայց կյանքի չեն կոչվել, արդյոք հողի վրա քայլեր կարվե՞ն և պատվամիջոց կկիրառվի՞ Ալիևի մերձավորների նկատմամբ, հետագայում կերևա։ Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ Հայաստանի սահմանին ԵՄ առաքելության տեղակայման հարցին՝ ռազմական փորձագետը նկատեց, որ հիմա այնտեղ ռուս սահմանապահներն են կանգնած, ինչպե՞ս է իրականացվելու դա, դեռևս պարզ չէ, պայթելու է իրավիճակը, եթե սահմանին ՌԴ ու ԵՄ խմբեր լինեն, շահած դուրս չենք գա, լավ իրավիճակում չենք հայտնվի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ