ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Լա Լիգայի 29-րդ տուրի «Օսասունա»-«Ռեալ» հանդիպումը (2:4) դարձավ 900-րդը եվրոպական առաջատար առաջնություններում «Լոս Բլանկոսը» գլխավորող Կառլո Անչելոտիի մարզչական կարիերայում։
«Իտալացու ռեկորդը տպավորիչ է, քանի որ նա հասել է այս նշաձողին՝ 541 հաղթանակ, 202 ոչ-ոքի և 156 պարտություն:
Անչելոտիի կարիերան որպես առաջատար առաջնությունների մարզիչ սկսվեց 1996 թվականին, երբ նա գլխավորեց «Պարման»: Նա մարզել է իտալական ակումբը առաջնության 68 հանդիպման ընթացքում, ապա տեղափոխվել է «Յուվենտուս» (84), այնուհետև՝ «Միլան» (283), «Չելսի» (76), ՊՍԺ (57), Մյունխենի «Բավարիա» (40), «Նապոլի» (53) և «Էվերթոն» (58)։
«Օսասունայի» հետ հանդիպումը 180-րդ հանդիպումն է, որ Անչելոտին անցկացնում է «Ռեալում» որպես մարզիչ։ Մեր մարզիչը գլխավորել է եվրոպական մի շարք թոփ ակումբներ՝ հաղթելով մայրցամաքի բոլոր հինգ խոշորագույն առաջնություններում»,- ասվում է Մադրիդի «Ռեալի» հայտարարությունում։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ