ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից Բելգորոդի հրետակոծության հետևանքով առավոտյան 16-ամյա աղջիկ է մահացել: Նահանգապետ Գլադկովը հայտնել է, որ հրետակոծության հետևանքով առանձնատունը, որտեղ աղջիկը բնակվում էր, հրդեհվել է։ Աղջկա հայրը ստացել է այրվածքներ և գլխի վնասվածք։
Վնասվել է 2 մասնավոր բնակելի տուն, կոտրվել են մի քանի բնակարանների ու բնակելի շենքերի ապակիներ, վնասվել է 8 ավտոմեքենա։
--00—ՅՄ