Ուկրաինայի ԶՈւ-ն մեկ օրում ավելի քան 170 արկ է արձակել Բելգորոդի մարզի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

Screenshot_1

Ուկրաինական զորքերն անցած օրվա ընթացքում ավելի քան 170 արկ են արձակել Բելգորոդի մարզի ուղղությամբ, մեկ մարդ մահացել է, վեցը՝ վնասվածքներ ստացել։ Այս մասին հայտնում է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

Նա նշել է, որ հուլիսի 26-ին ավելի քան 170 արկ է արձակվել մարզի յոթ սահմանամերձ շրջանների ուղղությամբ: Բացի այդ, հարձակումներ են իրականացվել նաև 29 ԱԹՍ-ի օգտագործմամբ: Մեկ օրվա ընթացքում վնասվել են չորս բազմաբնակարան շենք և երեք առանձնատուն, երկու առևտրային օբյեկտ, կապի օբյեկտ, սոցիալական օբյեկտ, 16 տրանսպորտային միջոց և արդյունաբերական ձեռնարկության տարածք:

--00—ՅՄ