ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ կհաղթի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։
«Ես վստահ եմ, որ մենք կարող ենք դա անել։ Մենք Բայդենին կասենք՝ Ջո, դու հեռացված ես աշխատանքից, սարսափելի աշխատանք կատարեցիք»,- ասել է Թրամփը Օհայոյում իր կողմնակիցների հետ կազմակերպած հանրահավաքում։
Նա առիթը բաց չի թողել քննադատելու Բայդենին՝ նրան անվանելով «վտանգ ամերիկյան ժողովրդավարության համար»։
--00—ՅՄ