«Նկատի է ունեցել «հայաստանցի» և «ղարաբաղցի» բառերը. ՔՊ-ականի արդարացումը՝ ատելության խոսքին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

ԱԱ
ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը անդրադարձել է եղբոր՝ Հայկո Պալյանի գրառմանը, որտեղ վերջինս «հարց էր բարձրացրել»՝ «ղարաբաղցի՞ ես, թե՞ հայ»։  Այս գրառումը դատապարտել էին ՀՀ և Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպանները․

«Որոշ լրատվականներ եւ անհատներ փորձում են եղբորս գրառման մեջ բաժանարար գծեր գտնել։ Եղբայրս
նկատի է ունեցել «հայաստանցի» և «ղարաբաղցի» բառերը։ Ուզում եմ մեկ բան հստակ ասել՝ սա ոչ թե տարանջատում է, այլ պարզապես աշխարհագրական տարբերություն, ինչպես կասեինք՝ շիրակցի, սյունեցի կամ լոռեցի։
Որևէ խտրականություն լինել չի կարող։ Հետևաբար, բոլոր նրանք, ովքեր փորձում են այս թեմայով շահարկումներ անել, պիտի հասկանան՝ մեր միասնությունը բառերով չեն կարող խարխլել»- մասնավորապես գրել է ՔՊ-ական պատգամավորը։


--00--ՍՊ