ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News
Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում ահաբեկչություն է կանխել: Այս մասին հայտնել է Ծառայության հանրային կապերի բաժինը: Փոխհրաձգության ընթացքում չեզոքացվել է ահաբեկչությունը ծրագրող անձը:
Հատուկ ծառայությունների ու իրավապահ մարմինների ներկայցուցիչները լքված ավտոտնակների տարածքում նկատել են կասկածելի պահվածքով մի տղամարդու. վերջինս կրակ է բացել:
Պատասխան կրակի շնորհիվ հանցագործը չեզոքացվել է: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են զենք, նռնակներ, նաև ապացուցվել է, որ հանցագործը կապ ուներ Սիրիայի ահաբեկիչների հետ և ահաբեկչություն էր նախապատրաստում: Իրավապահները փնտրում են նրա հանցակիցներին:
--00--ԱԹ