ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Մոսկվան առաջիկայում հայտարարություն կանի ՀՀ ղեկավարության մի քանի արտահայտությունների վերաբերյալ, որոնք վնասում են երկկողմ հարաբերություններին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքերով, Մոսկվայում ուշադրություն են դարձրել իրականությանը չհամապատասխանող հայտարարություններին, որոնք առաջին հերթին հակաքայլ են երկկողմ հարաբերությունների զարգացման համար։
«Դրանք արվել են Հայաստանի վարչապետի և Երևանի պաշտոնական ներկայացուցիչների կողմից։ Դրանց շուտով մանրամասն պատասխան կտրվի»,-ասել է Զախարովան։
--00—ՅՄ