ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենյան Հայոց Կաթողիկոսը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առիթով արձակած պատգամի ընթացքում ասաց.
«Սիրելի բարեպաշտ զավակներ ի Հայաստան և ի սփյուռս, Տիրոջ Սուրբ և Հրաշափառ Հարությունը գոտեպնդող խրախույս է ամենքիս հույսով ու արիությամբ դիմագրավելու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները՝ հատկապես հետպատերազմյան այս ծանր շրջանում, երբ բռնազավթված ու հայաթափված է Արցախը, և չեն դադարում Ադրբեջանի ծավալապաշտական ու սադրիչ գործողությունները նորանոր պահանջներով, որոնք անմիջական սպառնալիքներ են ստեղծում մեր պետության անվտանգությանը։
Հանցագործ դրսևորումներով շարունակվում են Արցախի պատանդառված քաղաքական ղեկավարության և անօրինաբար գերության մեջ պահվող մեր զավակների նվաստացումները, ինչպես և արցախահայության իրավունքների անտեսման, Արցախում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության յուրացման ու ոչնչացման անթաքույց քաղաքականությունը։ Դատապարտելի այս իրողությունների հանդիման մեր ժողովրդի սեպուհ պարտքն է հաղթահարել ներազգային տարաձայնություններն ու անմիաբանությունը, լծվել ծանր կորուստներ կրած մեր ազգի վերքերի ամոքմանը և կարողությունների մեկտեղմամբ հայրենիքի հզորացմանը։»
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ