ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կայացած Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության «Ռեալ Մադրիդ» — «Մալյորկա» կիսաեզրափակիչ հանդիպման ժամանակ (3:0) սկանդալային իրավիճակ է ստեղծվել։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մալյորկայի» ֆուտբոլիստների կանայք դժգոհել են, որ տեղի երկրպագուներն իրենց նկատմամբ ծայրահեղ անհարգալից են վարվել։
«Մենք ճամփորդել ենք առանց անվտանգության աշխատակիցների և ենթարկվել ենք ոտնձգությունների: Տեղացի տղամարդիկ մեզ նկարում էին ու անհանգստացնում։ Մեզ պաշտպանող չկար»,- ասել է «Մալյորկայի» խաղացող Դանի Ռոդրիգեսի ընկերուհի Քրիստինա Պալավրան։
Քրիստինայի խոսքերին արձագանքել են նաև «Մայորկայի» երկրպագուները, որոնք նույնպես դժգոհել են տեղի բնակչության պահվածքից՝ հատկապես ընդգծելով կանանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքը։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ