«Հարավային Կովկասը ծայրահեղ կարևորություն ունի մեզ համար»․ Ֆիդան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

photo_2025-01-10_15-41-51

Թուրքիայի արտգործնախարար Հաքան ֆիդանը հանդիպում է ունեցել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում Ֆիդանն անդրադարձել է Հարավային Կովկասին՝ այն որակելով Թուրքիայի համար ծայրահեղ կարևորության տարածաշրջան: «Ինչպես Բալկաններն են դեպի Եվրոպա բացվող մեր դռները, այնպես էլ Կովկասն է դեպի Միջին Ասիա բացվող մեր դուռը»։

Թուրքիայի արտգործնախարարը խոսել է նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնագրավման մասին՝ որակելով այն իբր «հայկական կողմի բռնագրավման ավարտ» և տարածաշրջանում խաղաղության համար պատմական հնարավորութուն: 

Ֆիդանը կարևորել է ստեղծված իրավիճակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դրական ուղերձները: «Այն, որ նա խաղաղությանը կողմ դիրքորոշում է հայտնում, նպաստում է գործընթացի դրական առաջընթացին: Դա արձանագրում ենք»:

Բացի այդ, Ֆիդանը նշել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել հայկական և ադրբեջանական կողմերի միջև ընթացող առանց միջնորդների երկկողմ բանակցություններին:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ