ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
Մենք ցանկանում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության մշտական համաձայնագիր ստորագրեն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
Թուրք դիվանագետը ընդգծել է. «Կարևոր ենք համարում վարչապետ Փաշինյանի դրական ուղերձներն այս ուղղությամբ»։
«Մենք արձանագրում ենք, որ նա հօգուտ խաղաղության դիրքորոշում է արտահայտում և նպաստում է այդ գործընթացում դրական առաջընթացին»,- ասել է նա։
«Թուրքիան նշված գործընթացում ուս ուսի առաջ է գնում Ադրբեջանի հետ»,- իր խոսքում մասնավորապես նշել է թուրքական արտաքին գերատեսչության ղեկավարը։
--00—ԼՀ