Ժամը 14։00-ի դրությամբ, Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում՝ -11 աստիճան. Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

Screenshot_2

Հայաստանը կլիմայական առումով մի երկիր է, որտեղ ժամանակի նույն պահին տարբեր բնակավայրերում կարող է դիտվել 25-26 աստիճանի ջերմաստիճանային տարբերություն։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Այսպիսով,  ժամը 14։00 դրությամբ, Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան է»,- գրել է նա։

--00—ՅՄ