ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
«Հեզբոլլահ» շարժման զինված թևի մարտիկները հրթիռակոծել են իսրայելական Շլոմի քաղաքը: Այն Արևմտյան Գալիլեայում է՝ Լիբանանի սահմանից 1 կմ հեռավորության վրա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է կազմավորման ռազմատեղեկատվական ծառայությունը և հավելում, որ այդ ուղղությամբ երեք հրթիռ է արձակվել։
Ի պատասխան՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են շիա ստորաբաժանումների ֆորպոստները Բլիդաում և Թեյր Հարֆում։
Հարավային Լիբանանի արևելյան հատվածում լարվածություն է տիրում սահմանի երկայնքով՝ Ռաշայա ալ-Ֆուխար քաղաքի և հարևան Քֆար Շուբա և ալ-Ֆրեյդիս գյուղերի մոտ, որտեղ հրաձգություն է ընթանում «Հեզբոլլահ»-ի զինյալների և իսրայելցի զինվորների միջև:
Ականատեսների վկայությամբ՝ երկնքում կան իսրայելական անօդաչու թռչող սարքեր, որոնք հարվածում են ցամաքային թիրախներին:
--00—ՅՄ