«Հեզբոլլահ»-ը 135 հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ. Ynet News

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Screenshot_2_0

Լիբանանի տարածքից առնվազն 135 հրթիռ է արձակվել Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իսրայելական Ynet News  լրատվական հարթակը։

Ըստ հրապարակման՝ օգոստոսի 21-ի առավոտից շիա «Հեզբոլլահ» շարժման զինյալների կողմից շուրջ 135 հրթիռ է արձակվել Իսրայելի հյուսիսային համայնքների ուղղությամբ։ Մի շարք բնակավայրերում օդային տագնապի ազդանշաններ են հնչել։ 

Ynet News-ն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 20-ին «Հեզբոլլահ»-ը շուրջ մեկ ժամում 40 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Երկու հրթիռները պայթել են Մաթաթ բնակավայրում։ Դրանցից մեկը հարվածել է տան, մյուսը պայթել է բաց տարածքում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ