ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Գերմանիայի Բունդեսլիգայի 28-րդ տուրի խաղում «Հայդենհայմը» սեփական հարկի տակ ընդունել է Մյունխենի «Բավարիային» և 3:2 հաշվով սենսացիոն հաղթանակ է տարել։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Առաջին խաղակեսում մյունխենցիները երկու գոլ են խփել՝ Հարի Քեյնի և Սերժ Գնաբրիի ջանքերով: Բայց «Հայդենհայմը» երկրորդ խաղակեսում բեկել է խաղի ընթացքը: Հանդիպման 50-րդ րոպեին Կևին Սեսսան կրճատել է հաշվի տարբերությունը: Մեկ րոպե անց Թիմ Կլայնդիենսթը հավասարեցրել է հաշիվը, իսկ 79-րդ րոպեին խփել է հաղթական գնդակը՝ դառնալով դուբլի հեղինակ:
Գերմանիայի առաջնության 28 տուրից հետո «Հայդենհայմը» վաստակել է 33 միավոր և այժմ 9-րդ տեղում է։ «Բավարիան», Բունդեսլիգայի նույնքան խաղերից հետո, վաստակել է 60 միավոր և երկրորդ տեղում է։
--00—ԼՀ