ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
ԵՄ-ն ակտիվացրել է Իրանի հետ փոխգործակցությունը Մերձավոր Արևելքում էսկալացիան կանխելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաների։
Նշվում է, որ վերջին օրերին Բրյուսելի և Թեհրանի միջև եղել են բազմաթիվ շփումներ, որոնց նպատակը տարածաշրջանում էսկալացիան կանխելն է։
Մասնավորապես, ինչպես գրում է FT-ն, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը զրույց է ունեցել Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ՝ նշելով, որ անհրաժեշտ է «խուսափել հետագա էսկալացիայից»։
--00—ՅՄ