ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Էր-Ռիադում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Հաքան Ֆիդանը Էր Ռիադում հանդիպել է իր ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինքենի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ֆիդանը ժամանել է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Գազայի հարցով կոնտակտային խմբի աշխատանքներին։
Այցի ընթացքում Ֆիդանը երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների գործընկերների հետ։
--00—ՅՄ