Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի հետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

Screenshot_12

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոլացիայի ղեկավար Հադի ալ-Բահրայի, բանակցային հանձնաժողովի նախագահ Բեդիր Քամյուի և Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Աբդուրահման Մուստաֆայի հետ։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել սիրիական հակամարտության ընթացիկ զարգացումների վերաբերյալ, ինչպես նաև վերահաստատվել է Թուրքիայի աջակցությունը բովադակալից, իրատեսական երկխոսությանն ու բանակցային ջանքերին՝ Սիրիայում համապարփակ քաղաքական լուծման համար, որը հիմնված է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2254 որոշման  վրա։

--00—ՅՄ