ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելը հակաիրավական է և քրեորեն պատժելի։ Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախկին գլխավոր քարտուղար, Դիվանագետների համահայկական խորհրդի անդամ Վահագն Մելիքյանը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման վերաբերյալ տեղի է ունեցել 2 գործընթաց` 1928-29 թթ, երբ 2 հանրապետությունների Գերագույն խորհուրդների վավերացրեցին քարտեզ։ Եվ 2-րդ` 1984-87 թթ հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի կողմից երկուստեք ստորագրած որոշումները»,-ասաց նա։
Մելիքյանը նշեց, որ Տավուշի սահմանազատման գործընթացը անօրինական է` ուժի սպառնալիքի ներքո, թվացյալ խաղաղության պայմաններում․ «Ալիևնը լավ է ձևակերպել` առանց կրակոցի, իրենց պայմաններով ստացել են գյուղեր»։
--00—ՅՄ