ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News
Ներկայիս իշխանությունները ամեն բան արել են ջարդուփշուր անելու համար 30 տարիների ընթացքում ստեղծված ռազմավարական համակարգը։ Այս մասին այօր «Հայաստանի արտաքին քաղաքականության վերահաս վտանգները» խորագրով քննարկման ժամանակ ասաց դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։
Ըստ դիվանագետի՝ ՀՀ-ն իր ռազմավարական գործընկերության մասով վերագործարկման խնդիր ունի։
«Անվտանգային առումով դա Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան, Իրան ուղղություններն են»,- հավելեց դիվանագետը։
Խոսելով Իրանի հետ հարաբերությունների վերագործարկումից` դիվանագետն ասաց․ «Կարծես Իրանը, իր շահերից ելնելով, շատ ավելի շատ է մտածում Հայաստանի ապագայի, եթե մասնավորեցնենք՝ Սյունիքի մասին քան օրվա իշխանություններն իրենց վարած ձախողված քաղաքականությամբ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ