ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
Պետք է բացառել հայկական զինված ուժերի ցանկացած նահանջ կամ դիրքային փոփոխում մինչև հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական սահմանազատման և սահմանագծման գործընթացի ավարտը։ Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախկին գլխավոր քարտուղար, Դիվանագետների համահայկական խորհրդի անդամ Վահագն Մելիքյանը։
«Առաջին հերթին անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական համաձայնություն։
Ես վստահ եմ, որ շատերին, նաև նրանց, ովքեր այս հրապարակում չեն, հետաքրքրում է մեկ հարց՝ պատերազմ լինելո՞ւ է, թե՝ ոչ:
Մեզ սպառնում են պատերազմով՝ ասելով, որ էն անօրինական քայլերը, որն անում են, այլընտրանքը պատերազմն է: Ես այստեղ եմ, որպեսզի հայտարարեմ, որ մեր այլընտրանքը խաղաղությունն է»,-հավելեց նա՝ ներկայացնելով խորհրդի կողմից առաջարկվող փաստաթուղթը, որով ցույց են տալու, թե ինչ է տեղի ունենալու, եթե այս գործընթացը չկասեցվի:
--00—ՅՄ