ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Լատվիայի Սեյմի նախագահ Դայգա Միերինայի գլխավորած պատվիրակությանն ընդունելության ժամանակ։
Անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը՝ Ադրբեջանի նախագահն ասել է, որ նրանք ոչ մի արդյունքի չեն հասել, և իբր «Ադրբեջանի տարածքները օկուպացված են»։
Նա նշել է, որ ներկայումս կան շատ լավ և բարենպաստ հնարավորություններ խաղաղության օրակարգը խթանելու համար։ Ալիևն ընդգծել է, որ երկկողմ գործընթացի շրջանակներում դրական պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցում։
--00—ՅՄ