Տարածաշրջանի ամբողջ ներուժը կարող է բացահայտվել խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո. Կավելաշվի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

.
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բոլոր կետերի շուրջ բանակցությունների ավարտը: Այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին համատեղ մամուլի ասուլիսում։

«Վրաստանը հանդես է գալիս երկխոսության միջոցով խաղաղության հասնելու և հակամարտությունների կարգավորման օգտին: Տարածաշրջանի ամբողջ ներուժը կարող է բացահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո»,- հայտարարել է Վրաստանի նախագահը:

--00--ԱՀ