Ալիևը բացահայտել է խաղաղության պայմանագրի որ կետերի շուրջ Երևանն ու Բաքուն համաձայնության չեն եկել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

1681826809_8386983

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ВГТРК-ին և ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նշել է, թե խաղաղության պայմանագրի որ կետերը չեն համաձայնեցվել Հայաստանի հետ։ 

«Պետք է համաձայնեցնել վնասի փոխհատուցման փոխադարձ հայցերից և սահմանին օտարերկրյա ուժերի տեղակայման մասին հրաժարվելու հարցերը»,- ասել է նա: 

Նա նշել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի 17 հոդվածներից 15-ն արդեն համաձայնեցված են։

--00—ՅՄ