ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Իրանի Սահմանադրության պահապան խորհուրդը հաստատել է հունիսի 28-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշումը՝ ավիավթարի հետևանքով Էբրահիմ Ռաիսիի մահից հետո։ Այս մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը։
«Պահապանների խորհուրդը համաձայնել է նախագահական ընտրություններն անցկացնել հունիսի 28-ին»,- ասել է նա IRIB հեռուստաընկերության եթերում։
--00—ԼՀ