ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News
Իրանում սկսվել է արտահերթ նախագահական ընտրությունների գրանցումը։ Առաջին երկու ժամում գրանցվելու հայտ է ներկայացրել 30 թեկնածու՝ հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Գրանցման հնգօրյա ժամկետից հետո Պահապան խորհուրդը, որը վերահսկում է ընտրությունների անցկացումն ու նախապատրաստումը, կսկսի նախագահի թեկնածուների փաստաթղթերի ուսումնասիրությունը։
Ստուգման գործընթացը կտևի 7 օր, այնուհետև թեկնածուներին կտրվի մոտավորապես երկու շաբաթ քարոզարշավ իրականացնելու համար: Պահապան խորհուրդը հունիսի 11-ին կհրապարակի թեկնածուների ցուցակը։
--00—ԼՀ