ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News
Հեռախոսազրույց է տեղի ունեցել ադրբեջանա-իրանական համատեղ հանձնաժողովի համանախագահների՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազարպաշի միջև։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հեռախոսազրույցի ընթացքում Մուստաֆաևը ցավակցություն է հայտնել ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլոց մահվան կապակցությամբ։
Բազարպաշը երախտագիտություն է հայտնել Թեհրանում հրաժեշտի արարողությանը ադրբեջանական պատվիրակության մասնակցության համար։
Կողմերն ընդգծել են հիդրոէլեկտրակայանի բացման արարողության ժամանակ երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը։
--00—ՅՄ