ՀՀ դեսպանը և իրանցի նախարարը քննարկել են Հյուսիս-հարավի կառուցմանը իրանական կողմի մասնակցությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

նկար

2022 թ․-ի ապրիլի 17-ին տեղի է ունեցել ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանի հանդիպումը ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Խեյրոլլահ Խադեմիի հետ, տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել է տրանսպորտային ոլորտում հայ-իրանական համագործակցությունն ընդլայնելու, մասնավորապես Հյուսիս-հարավ մայրուղու՝ Սյունիքի մարզում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքներին իրանական ընկերությունների մասնակցության հարցը։

--00—ԼՄ