Մարդու որդի’, էսպես փախչելով ես ման գալու երկրում, բայց դրան էլ է քիչ մնացել. Սրբազանը՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

Մարդու որդի’, էսպես փախչելով ես ման գալու երկրում, բայց դրան էլ է քիչ մնացել: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակի հարակից հատվածներում՝ մասնավորպես՝ Մելիք-Ադամյան փողոցում, իրենց խաղաղ անհնազանդությունն իրականացնող քաղաքացիների ներկայությամբ ասաց Բագրատ Սրբազանը։

«Տեսնում եք, չէ՞, հեծանիվով պտտվող մարդը քանի շարք ոստիկանների հետևում է պատսպարվում։ Երեկ ու երեկ չէ առաջին օրը Ալիևն ինչ ասեք՝ ասել է, մի ծպտուն չեն հանել։ Այսօր մենք ուղղակի եկել ենք հրապարակում քայլելու, ու հսկա ոստիկանական  7-8 շարք ա բերել, կանգնացրել, չգիտեմ՝ ինչու։ Մի խումբ խուլիգաններ կան, 30-40 հոգանոց խումբ է, ձեր կանայք ու երեխանները պետք է ամաչեն ձեր փոխարեն։ 

Սա աղճատված իրականություն է։ Այսքան վարչապետ եկել է իր ստախոսին տեսնելու, բայց քանի որ ստախոսը վախկոտ ա, տղաներին շարել ա դիմացը, հիմա էլ միլիոնանոց էսկորտով դուրս կգա։ Քո կյանքով ո՞վ ա հետաքրքրված, և՛ կաս, և՛ չկաս, մարդու որդի, երկրում ժամանակավոր պտույտդ էլ է սահմանափակվելու, փաստեցիր՝ վախկոտ ես ու տղամարդ չես, հիմա տեսնենք՝ ո՞րտեղով ես փախչելու», - իր խոսքում նշեց Բագրատ Սրբազանը։

Մանրամասները՝ տեսանյութում։
 

--00—ԱՊ