ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News
Սրբազանը բարոյապես, հայրենասիրությամբ ու գիտելիքով Փաշինյանին կծալի, դրա համար Փաշինյանը չի ցանկանում նրա հետ հանդիպել։ Նրա գլխավորած Շարժում աշխատում է ժողովրդի գիտակցության ընդվզման բարձրացման վրա։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը։
Գալստյանի համոզմամբ, իշխանափոխության համար միայն թիվը չէ կարևոր, հավատ և վճռականություն է պետք։ «Իշխանությունը մաշվում է, ցայտնոտի մեջ կոպիտ սխալներ է թույլ տալիս, հաջորդ քայլը բաղդատվելն է լինելու։ Փաշինյանն իր կողքիններին էլ է հանձնելու, նա ստիպված է լինելու Սրբազանի հետ խոսել։ Երկրում երկիշխանություն է, օրակարգ թելադրողը Սրբազանն է, Փաշինյանի հեծանիվ քշելը ընդդիմության կողմից է թելադրված»,- ընդգծեց ռեժիսորը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ