ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News
Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, որը պիտի կտրվի մեր կյանքից, և դժբախտաբար այդ ստի ու մոլորության ճանապարհի մեջ ներգրավել ես նաև տիկնոջդ։ Այս ընտանեկան զույգը դարձել է ստախոսության, մոլորության, ամեն ինչ դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը և վերջը։ Այս մասին հայտարարել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Մենք պիտի կարողանանք իրավիճակն արձանագրել շատ խորքային իմաստով, որպեսզի կարողանանք մեր կյանքը փոփոխության ենթարկել։ Փոփոխությունը պարզապես չի տրվում, այն իրականացվում է։ Փոփոխությունը պետք է լինի մեր սեփական կամքով, մղումով ոչ թե պարտադրված, ներդրված կամ փոխանցված»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ