Մարդիկ ուզում են` Փաշինյանը հեռանա, բայց չգիտեն՝ ինչ կլինի հետո, դրա համար փողոցում չեն․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Հայաստանում փոփոխությունների պահանջ կա, հենց այդ պատճառով է նոր շարժում ի հայտ եկել։ Քաղաքական գործիչների նկատմամբ տոտալ անվստահությունը հանգեցրեց նրան, որ քաղաքական ասպարեզում հայտնվեց ոչ քաղաքական մարդ՝ Բագրատ Սրբազանը։ Այս մասին «Регион и мы» հաղորդման ընթացքում նշեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։ 

«Սա մարդ է, ով կռիվների մեջ չկա, ում հարգում են թե՛ Եկեղեցու ներսում, թե՛ ժողովրդի մեջ։ Ազնիվ է ու պարկեշտ, համարձակ, բայց քաղաքական գործիչ չէ։ «Նա երրորդ ուժն է, որի մասին խոսեցին»,- ընդդիմադիր շարժման առաջնորդին բնութագրում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Քաղաքագետը կարծում է՝ պահանջարկ կա, և մարդիկ ուզում են, որ Փաշինյանը հեռանա, բայց չեն հասկանում, թե ինչ է լինելու նրանից հետո, հենց այդ պատճառով էլ փողոց դուրս չեն գալիս։ Գործող վարչապետի վարկանիշն այնքան էլ ցածր չէ, որ հեշտ իշխանափոխություն լինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ