ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակել իր 27-ամյա զարմիկին՝ Խամզաթին։ Այս մասին նա հայտնել է տելեգրամի իր ալիքում։
Խամզաթ Կադիրովը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Չեչնիայում 21 տարեկանից։ 2018 թվականի ապրիլին նա նշանակվել է Կուրչալոևսկի մունիցիպալ շրջանի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում, իսկ երկու ամիս անց զբաղեցրել է ղեկավարի պաշտոնը։
2023 թվականի փետրվարին նա նշանակվել է Չեչնիայի կառավարության նախագահի տեղակալ՝ հանրապետության ունեցվածքի և հողային հարաբերությունների նախարար։
--00—ՅՄ