ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News
Թուրքիայում շարունակվում է գյուլենական համայնքի դեմ մղվող իշխանությունների կոշտ պայքարը։
Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MIT) կողմից արտերկրում իրականացված օպերացիայի արդյունքում ձերբակալվել և Թուրքիա է տեղափոխվել Ֆեթուլլահ Գյուլենի զարմիկը՝ Սելահադդին Գյուլենը: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։
Նա մեղադրվում է թուրքական պետության կողմից ահաբեկչական համարվող գյուլենական կառույցին (Թուրքիայում գյուլենականների ցանցին դրա հիմնադիր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի անունով անվանում են «Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպություններ», հապավումը` FETÖ) անդամակցելու և մանկահասակ աղջկա նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ:
Նշվում է, որ Սելահադդին Գյուլենը արտերկիր էր փախչել Ֆեթուլլահ Գյուլենի հրամանով և հիշյալ կառույցի աջակցությամբ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները ԱՄն-ում բնակվող միլիարդատեր, իսլամի քարոզիչ Ֆելուլլահ Գյուլենին են մեղադրում 2016-ի հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։
--00—ՄՀ