ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News
Ֆրանսիայի հավաքականը Եվրոպայի առաջնությունից դուրս մնալուց հետո կարող է փոխել գլխավոր մարզչին։ Armsport.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդվում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ ազգային հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մոտ ապագայում կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից։ Նրան «Եռագույնների» ղեկին կարող է փոխարինել ֆրանսիակն ֆուտտբոլի լեգենդ Զիզուն։ 52-ամյա մասնագետը գործազուրկ է 2021 թվականին Մադրիդի «Ռեալից» հեռանալուց հետո։
Հիշեցնենք, որ նրա գլխավորությամբ «Արքայական» ակումբը երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայի խաղարկությունում։
--00—ԼՀ