Հայաստանի բասկետբոլի կանանց Մ16 հավաքականը հաղթեց Վրաստանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

ss
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականն ավարտել է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:

Վերջին խաղում Հայաստանի հավաքականը 77:71 հաշվով հաղթել է Վրաստանի հավաքականին՝ առաջնությունում զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Աննա Գևորկովան էր՝ վաստակած 22 միավորով: Նա նաև 12 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:
 
 

 --00—ԱՊ