ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Լոս Անջելես Լեյքերս» թիմի երկու խաղացողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։
«Լեյքերսի» 17 խաղացողից 14-ը թեստ է հանձնել։ 3 խաղացող ավելի վաղ թույլտվություն էր ստացել լքել քաղաքը։ Ակումբից հայտնել են, որ վարակվածների մոտ որևէ ախտանիշ չի եղել։
«Լեյքերսում» որոշել էին թեստ հանձնել, երբ հայտնի դարձավ, որ «Բրուքլինի» չորս խաղացող վարակված է կորոնավիրուսով։ Թիմերը մարտի 10-ին հանդիպել էին ։