Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Եմենի նավահանգստին. կան զոհեր և վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

ը.jp

Al Masirah TV-ն հայտնել է Եմենի Հոդեյդա նավահանգստի ուղղությամբ օդային հարվածների մասին: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կան զոհեր և վիրավորներ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ավիահարվածների թիրախ են դարձել էլեկտրակայանն ու վառելիքի պահուստները, ինչի արդյունքում Հոդեյդա նահանգի ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել։ 

  --00—ԼՀ