ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Իսրայելը հարված է հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ):
«ԻՊԲ-ն թիրախային հարված է հասցրել Բեյրութին։ Մանրամասները կհաջորդեն», - գրել է ԻՊԲ-ն իր Telegram ալիքում։
Իր հերթին The Times of Israel-ը, հղում անելով լիբանանյան լրատվամիջոցներին, հաղորդում է, որ հարվածը հասցվել է ոչ թե Լիբանանի մայրաքաղաքին, այլ նրա հարավային արվարձան Դահիային, որը համարվում է «Հեզբոլլահ»-ի հենակետը:
ԻՊԲ-ն մեկ այլ հաղորդագրության մեջ նշում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում «շուրջ 2000 զինամթերք է օգտագործել, որպեսզի հարվածներ հասցնի ահաբեկչական ենթակառուցվածքի գրեթե 1500 թիրախի Լիբանանի հարավում և Լիբանանի տարածքի խորքերում»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ