ԱՄՆ նախագահն ասել է, որ այս շաբաթվա վերջին ավելի մանրամասն կխոսի մրցապայքարից դուրս գալու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

biden-5

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի հայտարարեց, որ դադարեցնում է իր վերընտրման հայտը և հավանություն է տվել փոխնախագահ Կամալա Հարիսին, որպեսզի նա լինի Դեմոկրատական ​​կուսակցության թեկնածուն նոյեմբերի քվեարկության ժամանակ, գրում է Ամերիկայի Ձայնը:

Նախագահ Ջո Բայդենը ով, շաբաթներ շարունակ դիմակայելով իր տարիքի շուրջ մտավախություններին պնդում էր, որ ինքը կմնա ընտրապայքարում, հայտարարեց, որ ավարտում է իր քարոզարշավը և չի ձգտի վերընտրվել նոյեմբերին:

«Իմ կյանքի մեծագույն պատիվն է ծառայել որպես ձեր նախագահ», - հայտարարեց նա սոցիալական ցանցերում կիրակի օրը:

Բայդենն ասել է, որ թեև նա մտադիր էր վերընտրվել, սակայն կարծում է, որ իր Դեմոկրատական կուսակցության և երկրի լավագույն շահերից է բխում ընտրապայքարից հեռանալը և կենտրոնանալը բացառապես ԱՄՆ նախագահի պաշտոնավարման մնացած ժամանակահատվածում իր պարտականությունների կատարման վրա:

Բայդենը շնորհակալություն է հայտնել փոխնախագահ Կամալա Հարիսին «արտակարգ գործընկեր լինելու համար»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ