ԵՄ վիզայի համար չարժի մի երեք մարզ կորցնել, հետո էլ ասել, թե էս ոնց եղավ. Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

Հայաստանյան այն ուժերը, որոնք քարոզում են ԵՄ անդամակցության հանրաքվե անցկացնել, հետապնդում են բացառապես ներքաղաքական շահ, պատրաստվում են հաջորդ ընտրություններին ու գնալու են ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ 

Մարուքյանը նկատում է, որ այդ ուժերը չեն հասկանում, որ նմանատիպ արկածախնդիր պահվածքի հետևանքով Հայաստանը կարող է կորցնել ևս ասենք երեք մարզ՝ մեր տարածաշրջանում այդպիսի փորձ ունի Վրաստանն ու Ուկրաինան։ «Ուժային կենտրոնները մեզնից ակնկալում են չեզոքություն, իսկ մենք գնում ու դիրքավորվում ենք այս խառը ժամանակներում, ինչը բերելու է ծանր հետևանքների», - նկատել է նա ու հավելել, որ տարածաշրջանում ռուս-իրանական ազդեցության թուլացումը ՀՀ-ի համար բերելու է հերթական տարածքային կորուստներ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ