ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Վրաստանի ընտրություններում ընդդիմության թիվ մեկ սխալը միասնական բևեռով ու վարչապետի մեկ թեկնածուով չմասնակցելն էր, ինչի վտանգը կա նաև 2026 թ-ին հայաստանյան ընտրությունների ժամանակ։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Ըստ Մարուքյանի, եթե ՀՀ ընդդիմությունը խորհրդարանական ընտրություններից առաջ չմիավորվի, չունենա միասնական թեկնածու, ապա Նիկոլ Փաշինյանն ու իր ուժը կրկին վերընտրվելու են։
Հարցին, թե արդյո՞ք վրացական դեպքերը կարող են հայաստանյան ներքաղաքական կյանքի վրա ազդեցություն ունենալ, Մարուքյանը նկատեց, թե արևմտամետների նախաձեռնած «Եվրաքվեն» խորհրդարանում կարող էր հաջողության հասնել բացառապես այն դեպքում, եթե Վրաստանում հաղթեին ընդդիմադիրները։ «Հիմա Փաշինյանը երևի [Արամ] Զավենիչին կհամոզի, որ ստորագրությունները հետ վերցնեն», - նկատեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ