ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Իշխանությունը խաբում է հասարակությանը՝ ասելով, թե Ադրբեջանի հետ համաձայնեցված տեքստը «հաջողություն է»։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Ադրբեջանը կրակոցների մասին հայտարարություններով անելով իր ժողովրդին հերթական մեսիջն է տալիս, որ չխաբվեք, Հայաստանի հետ կոնֆլիկտն ավարտված չէ։ Նույն մեսիջը նաև նա ուղարկում է միջազգային հանրությանը, որ չոգևորվեք, Հայաստանը դեռ անելիքներ ունի», - նկատել է նա, սակայն հավելել է, թե Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ ժողովրդին համոզելու է, թե քվե տվեք, որ հետո խաղաղության թուղթ ստորագրենք։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ