ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News
Նիկոլ Փաշինյանը կոլխոզի նախագահի է վերածվել, նա իր հորինած ՀՀ-ում է ապրում, մարզեր գնալով իր ռեյտինգն է բարձրացնել փորձում, ուզում է ընդդիմությանը ցույց տալ, որ իր հանդեպ ժողովրդի սերը չի մարել։ Նա ուրիշ երկրի վարչապետ է, այնտեղ տխուր բաների մասին խոսալն ալգելված է, ամեն ինչ լավ է, պատերազմի վտանգ չկա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը։
Նահապետյանի կարծիքով, այս պահին բանակցություններում քննարկման կարևոր թեման ճանապարհների ապաշրջափակումն է, որտեղ Հայաստանի կարծիքը հաշվի չի առնվում, պետք է պայքարող մարդիկ դա կասեցնեն․ «Մենք կինոյի մատերիալ ենք դառնալու, ապրանքի տեղ մեզ ծախում են, իլյուզիաներ պետք չէ ունենալ, հետո տխուր նամակ կգրեն, թե 21-րդ դարում ոնց եղավ, որ ցեղասպանություն եղավ, և մեզ ոչ մեկ չի օգնի»։
Խոսելով ՌԴ-ից ՀՀ-ի տնտեսությունը պոկելու Արևմուտքի կոչերի մասին, Նահապետյանը նկատեց, որ դա բարդ ճանապարհ է, ինչին Փաշինյանը պատրաստ չէ գնալ։ Նա Արևմուտքի համար կենացներ է խմում, բայց ՌԴ-ի դեմ ոչ մի կտրուկ քայլի չի գնալու։
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԼՀ