Առնվազն 80 գերեվարված հայեր կան Բաքվում, բայց Ադրբեջանը չի ընդունում այս փաստը. Սիրանույշ Սահակյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

Այս պահին մենք ունենք շուրջ 210 գերիներ, որոնք հայրենադարձվել են։ Այս մասին այսօր հայտարարեց  իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը։

Սահակյանը նշեց, որ այս պահին Բաքվում ունենք պաշտոնապես հաստատված 23 գերիներ։

Իրավապաշտպանը շեշտեց, որ կան մարդասիրական այլ խնդիրներ ունեցող խմբեր, որոնց հարցերի լուծումները այլ մոտեցումներ են պահանջում։

«Կան անձինք, ովքեր, մեր ունեցած տեղեկություններով, գերեվարված են, բայց Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են ընդունել նրանց գերեվարման փաստը»,- ասաց նա և հավելեց, որ այստեղ կրկնակի բարդության խնդրի հետ ենք առնչվում։

Սահակյանը նշեց, որ նրանք գերեվարվածներից վերածվել են բռնի անհետացվածների։

«Մեր ունեցած տեղեկություններով, առնվազն 80 գերիներ ենթարկվել են բռնի անհետացման»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԼՀ